slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Միջազգային գիտագործնական գիտաժողովի ընթացքը չորս սեկցիաներով

Սեպտեմբերի 26-ին և 27–ին Երևանում շարունակվել են ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15 ամյակին նվիրված «Դատափորձագիտական գործունեության արդի հարցերը, դատական փորձագիտության և քրեագիտության ժամանակակից խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական եռօրյա գիտաժողովի աշխատանքները «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցի կոնֆերանս դահլիճներում և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում` չորս ուղղություններով հետևյալ առանձին սեկցիաներով.
I. Քրեագիտության և դատափորձագիտական պրակտիկայի արդի հարցերը,
II. Դատական բժշկության և փորձագիտական պրակտիկայի արդի հարցերը,
III. Ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների փորձաքննությունների արդի խնդիրները, ժամանակակից սարքավորումների և ծրագրային ապահովումների կիրառման հնարավորությունները գործնականում,
IV. Դենդրոխրոնոլոգիական հետազոտման մեթոդի կիրառման դերն ու առանձնահատկությունները դատաբուսաբանական և էկոլոգիական փորձաքննությունների ոլորտում:
Առաջին սեկցիայում դատափորձագիտական գործունեության ներկայիս վիճակի, ոլորտին վերաբերող օրենսդրության, փորձաքննությունների ժամանակակից լուծումների և այլ հարցերի շուրջ զեկույցներով հանդես են եկել, ինչպես նաև իրենց երկրների փորձով կիսվել են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ղազախստանի, Բելառուսի, Լեհաստանի տարբեր փորձագիտական կառույցների ներկայացուցիչները: Մասնավորապես, զեկույցներով են հանդես եկել՝ Ուկրաինայի արդարադատության նախարարության դատական գործերի և սնանկության հարցերով դեպարտամենտի արդարադատության փորձագիտական ապահովման վարչության պետ Ն. Տկաչենկnն՝ «Մասնավոր դատափորձագետների գործունեության կազմակերպչական ապահովման արդի հարցերը (Ուկրաինայի փորձը)» թեմայով, Մոլդովայի արդարադատության նախարարության դատական փորձաքննության ազգային կենտրոնի տնօրեն Օ.Կատառագան՝ «Դատափորձագիտական գործունեության պահանջների ներդաշնակեցումը որպես Մոլդովայի Հանրապետությունում փորձագիտական գործընթացի իրականացման միասնական կազմակերպչական և գիտամեթոդաբանական մոտեցման ձևակերպման մեխանիզմ» թեմայով, Ղազախստանի արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների կենտրոնի գիտական գծով տնօրենի տեղակալ Գ.Երտաևան՝ «Ղազախստանի Հանրապետության դատական փորձաքննության գործունեության ներկայիս վիճակը» թեմայով, Բելառուսի դատական փորձաքննության պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի ղեկավար, ի.գ.թ. Ի.Մոռոզը՝ «Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննության պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի գործունեությունը ժամանակակից պայմաններում» թեմայով, Ուկրաինայի արդարադատության նախարարության մտավոր սեփականության հարցերով փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Վ.Ֆեդորենկոն՝ «Ուկրաինայում մտավոր սեփականության օբյեկտների դատական փորձաքննություն. հասկացությունը, տեսակները և համակարգը» թեմայով, Ռուսաստանի Դաշնության Պ.Գ. Դեմիդովի անվան Յարոսլավլի պետական համալսարանի քրեական դատավարության և քրեագիտության ամբիոնի վարիչ, «Դատական փորձաքննությունների և հետազոտությունների միջռեգիոնալ ինստիտուտ» ՍՊԸ-ի տնօրեն, ի.գ.թ., դոցենտ Ա.Սոկոլովը՝ «Պլոտերների կիրառմամբ ոչ ձեռագիր եղանակով կատարված ձեռագրային օբյեկտների վերարտադրման փաստի հաստատման հնարավորությունների մասին» թեմայով, ինչպես նաև հայաստանյան և արտերկրի այլ մասնակիցներ։
«Դատական բժշկության և փորձագիտական պրակտիկայի արդի հարցերը» խորագրով երկրորդ սեկցիայում դատաբժշկական փորձաքննությունների ոլորտում կիրառվող նորագույն մեթոդների, ժամանակակից սարքավորումների և այլ արդի հարցերի շուրջ զեկույցներով են հանդես եկել Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի բժշկական հաստատությունների փորձառու բժիշկներ, դատաբժշկական փորձագետներ, բարձրագույն բժշկական հաստատությունների պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, գիտնականներ, պրակտիկ բժիշկներ։ Մասնավորապես, զեկույցներով հանդես են եկել՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Ա.Հովսեփյանը՝ «Բժշկական գործերով հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունների կազմակերպման և կատարման առանձնահատկությունները» թեմայով, ՊԲԱՀ Մոսկվայի մարզի Դատաբժշկական փորձագիտական բյուրոյի բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ Օ.Վեսելկինան՝ «Բուժօգնության ցուցաբերման թերությունների դատաբժշկական գնահատումը» թեմայով, Ղազախստանի Հանրապետության Աստանայի բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Տ.Ժակուպովան՝ «Ղազախստանի դատաբժշկական ծառայության պատմությունը, ներկա վիճակը և հեռանկարները» թեմայով, «Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննության պետական կոմիտեի գիտագործնական կենտրոն» պետական հաստատության դատական բժշկության և հոգեբուժության հետազոտությունների լաբորատորիայի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լ.Գրիշենկովան՝ «2014-2017թթ. ընթացքում Մինսկում ճանապարհատրանսպորտային վթարներից երեխաների մահվան պատճառների վերլուծությունը» թեմայով, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի ասիստենտ Կ.Մխիթարյանը՝ «Բուժօգնության ցուցաբերման դեֆեկտների կառուցվածքն ըստ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում իրականացված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների տվյալների՝ հաշվի առնելով բուժօգնության սխալներն ու բացթողումներն ախտորոշիչ և բուժական գործընթացում» թեմայով, Հիստոջեն պաթոլոգիայի Հայ-Գերմանական գիտագործնական կենտրոնի տնօրեն, բ.գ.թ. Ա.Մխիթարյանը՝ «Իմունոհիստոքիմիական հետազոտությունների կիրառումը ժամանակակից դատական բժշկությունում» թեմայով, ինչպես նաև հայաստանյան և արտերկրի այլ մասնակիցներ։
Գիտաժողովի երրորդ՝ «Ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների փորձաքննությունների արդի խնդիրները, ժամանակակից սարքավորումների և ծրագրային ապահովումների կիրառման հնարավորությունները գործնականում» սեկցիայի աշխատանքների շրջանակներում տեղի են ունեցել նաև Եվրոպական դատափորձագիտական ինստիտուտների ցանցի (ENFSI) ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների աշխատանքային խմբի նիստերը՝ տվյալ ոլորտի հայաստանյան փորձագետների մասնակցությամբ: 
«Դենդրոխրոնոլոգիական հետազոտման մեթոդի կիրառման դերն ու առանձնահատկությունները դատաբուսաբանական և էկոլոգիական փորձաքննությունների ոլորտում» խորագրով չորրորդ սեկցիայի շրջանակներում դենդրոխրոնոլոգիական վերլուծությունների, փայտանյութի և բուսաբանական փորձաքննությունների, ինչպես նաև դենդրոխրոնոլոգիական փորձաքննություններ իրականացնելիս «LINTAB» սարքավորման և ծրագրային ապահովմամբ գիտական համալիրի կիրառման կարևորության և մի շարք այլ թեմաների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության, Ռուսատանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տվյալ ոլորտի առաջատար մասնագետներ: Մասնավորապես, զեկույցներով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնության «Առողջ անտառ» ՍՊԸ-ի Վոլոգդայի մասնաճյուղի ղեկավար Յու.Ժավորոնկովը՝ ««LINTAB» սարքավորման և ծրագրային ապահովմամբ համալիրի միջոցով դենդրոխրոնոլոգիական փորձաքննությունների իրականացումը» թեմայով, Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննության պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի լաբորատորիայի վարիչ Ա.Խոխը՝ «Դենդրոխրոնոլոգիական վերլուծության դերը սոճու ծագման վայրի որոշման հարցում» թեմայով, Հայաստանի Հանրապետության ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Հ.Սայադյանը՝ «Հայաստանի անտառտնտեսության հիմնական խնդիրները և գիտագործնական դերը հետազոտության իրականացման համար անտառների կայուն կառավարման համակարգում» թեմայով, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետ Ա.Պետրոսյանը՝ «ՀՀ տարբեր բնակլիմայական պայմաններում սոճիների աճի ինտենսիվության տարբերության պարզումը դենդրոխրոնոլոգիական մեթոդի կիրառմամբ» թեմայով, ինչպես նաև հայաստանյան և արտերկրի այլ մասնակիցներ։ Հարկ է նշել, որ տվյալ սեկցիայի շրջանակներում տեղի է ունեցել նաև Հայաստանի Հանրապետությունում ծառերի հատման վաղեմության, ծառերի կտորների նույնականացման և մինչև հատելը ծառերի կենսական վիճակի պարզման համար «LINTAB» սարքավորման և ծրագրային ապահովմամբ համալիրի կիրառման առանձնահատկությունների և հնարավորությունների վերաբերյալ գիտագործնական սեմինար, որին մասնակցել են ինչպես արտերկրի, այնպես էլ Հայաստանի տվյալ ոլորտի մասնագետները: 
Գիտաժողովի շրջանակներում քննարկվել են դատափորձագիտական ոլորտի գործունեության կազմակերպչական և դատավարական հիմունքներին վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել ոլորտի գործունեության կազմակերպաիրավական և մեթոդաբանական ապահովման առանձնահատկություններին առնչվող խնդիրներին, դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցներին և ժամանակակից մեթոդների կատարելագործման առանձնահատկություններին, առկա մարտահրավերների պայմաններում կարիքների ներդաշնակեցման արդյունավետ միջոցներին, հետազոտությունների նորագույն մեթոդների և մեթոդիկաների ներդրմանը, ինչպես նաև մի շարք գործնական խնդիրներին վերաբերող այլ հարցերին:
Տեղի են ունեցել նաև կլոր սեղան-քննարկումներ, գիտագործնական սեմինարներ, կազմակերպվել են նաև այցելություններ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագիտական ստորաբաժանումների լաբորատորիաներ՝ գործնական բաղադրիչի ցուցադրումով։
Հարկ է նշել նաև, որ գիտաժողովի շրջանակներում պայմանավորվածություններ են ձեռք բերվել արտասահմանյան տարբեր երկրներից մասնակից գործընկերների հետ մի շարք ուղղություններով՝ համատեղ աշխատանքների և գիտագործնական հնարավորությունների հզորացնելուն ուղղված ծրագրերի իրականացման համար:

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow